
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին՝ լիազորությունները վայր դնելուց առաջ ընդունել է որոշում Վահե Ստեփանյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը: