Միհրան Պողոսյանը սպիտակ շապիկներ է պատվիրել «Քեթրին գրուպ»-ի աշխատակիցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն իր ընտանիքին պատկանող «Քեթրին գրուպ»-ի աշխատակիցների համար սպիտակ շապիկներ է պատվիրած եղել, որպեսզի վերջիններս ևս գնան Հանրապետության հրապարակ և այնտեղ նշեն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու փաստը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած 13 պատգամավորների թվում է նաև Միհրան Պողոսյանը:
Շատերը գիտեն, որ Միհրան Պողոսյանի կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր և Միքայել Հարությունյանները: Վերջիններս գործարարներ են, զբաղվում են էլիտար շենքերի շինարարությամբ, ռեստորանային բիզնեսով, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ եւ բազմաթիվ այլ բիզնեսներով: Միհրան Պողոսյանի անվան հետ ևս բազմաթիվ բիզնեսներ են կապվում: Նշենք, որ Միհրան Պողոսյանի մորեղբոր՝ Միքայել Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, ևս պատգամավոր է, սակայն այսօր նա դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին:




Լրահոս