
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության հաջողության կապակցությամբ: Նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում:
«Մի քանի շաբաթ բողոքի ակցիաներից հետո հայկական թավշյա հեղափոխությունը հաջողության հասավ: Այս առիթով շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին»,- գրել է նա ու հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը.