Իրանի ղեկավարությունը պլանավորում Է «շատ վտանգավոր զենք» մատակարարել Սիրիային: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս պնդմամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հանդես Է եկել մայիսի 8-ին Կիպրոսի Հանրապետություն կատարած իր այցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իսրայելի վարչապետը Իրանի ղեկավարությանը մեղադրել Է նաեւ այն բանում, որ նա բացահայտորեն ամեն օր իր պետությունը ոչնչացնելու կոչ Է անում եւ պարբերաբար ագրեսիա Է դրսեւորում Իսրայելի նկատմամբ: «Ներկայում Իրանը փորձում Է շատ վտանգավոր զենք տեղակայել Սիրիայում մեզ ոչնչացնելու կոնկրետ նպատակով»,- լրագրողներին հայտարարել Է Նաթանյահուն Նիկոսիայում: