Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի կենտրոնում տեղադրում «Երեւան» թուջե ձուլվածքով գերթանկարժեք նստարանները: Հիշեցնենք, այդ նստարանները քաղաքապետարանը հավաքել էր հանրահավաքների օրերին, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն փողոց փակելու համար: Նաեւ այդպես փորձել են նստարանները փրկել հնարավոր վնասումներից: Բայց հիմա, փաստորեն, նրանք նույնությամբ ետ են բերում տարածը:
Նստարանների հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ. «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ գրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մեկ նստարանը գնել է մոտ 165 հազար դրամով: Դե, հասկանալի է` նստարաններն ավելի էժան են, պարզապես, քաղաքապետարանն այդպես գումար է աշխատում` ատկատի ճանապարհով: Հիշեցնենք, որ, օրինակ, նախորդ տարվա համար քաղաքապետարանը գնել է 500 հատ «Երեւան» թուջե ձուլվածքով նստարան` ծախսելով ավելի քան 82 մլն դրամ: Իսկ այդ նստարանները նրանք գնում են միշտ նույն ընկերությունից`«Նիկոլ Դուման»-ից: