Ինչպես է միջազգային մամուլն արձագանքել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այսօր խորհրդարանում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Այս իրադարձությանն արձագանքել են նաև միջազգային ԶԼՄ-ները և հիմնական շեշտադրումն արել են այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության թեկնածուն էր:

BBC News-ն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, նաև շեշտել է այն հանգամանքը, որ  հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ևս Հայաստանում է և  միացել է ժողովրդին:

Գերմանական մի քանի ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Deutsche Welle-ն, նույնպես անդրադարձել են Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրանք իրենց հրապարակումներում ներկայացրել են այսօր անցկացված քվեարկության արդյունքները :

Հետաքրքիր է, որ անգամ թուրքական մամուլում են հրապարակումներ եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Հատկապես շեշտադրված է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ է:

Ադրբեջանական մամուլը ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, սակայն այն իմաստով, որ  Փաշինյանը, արչապետ ընտրվելուց հետո, իր առաջին այցը կկատարի Արցախ։




Լրահոս