Մազաթափությունը բավական տարածված խնդիր է, որին շատերն են առնչվում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս խառնուրդը խթանում է մազերի աճը, կարող է օգնել դադարեցնել մազաթափությունը։
Պատրաստման համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները
• 50 մլ գերչակի յուղ
• 20 մլ կոկոսի յուղ
• 10 մլ ռոզմարինի յուղ
• 5 մլ լավանդայի յուղ (պարտադիր չէ)։
Պատրաստման եղանակը։ Գերչակի յուղին նախ ավելացրեք կոկոսի յուղը, խառնեք, ապա ավելացրեք ռոզմարինի յուղը, խառնեք։ Փակեք տարան, լավ խառնեք երկար ժամանակ, որպեսզի յուղերը խառնվեն իրար։ Ցանկության դեպքում խառնուրդին կարող եք մի քանի կաթիլ լավանդայի յուղ ավելացնել։ Բնական միջոցը պատրաստ է։
Օգտագործման եղանակը։ Խառնուրդը քսեք գլխին նուրբ, մերսող շարժումներով։ Լվացեք որոշ ժամանակ անց։
Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։