Այսօր խորհրդարանում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ: Այս անգամ, որքան էլ զարմանալի էր, ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ մնաց պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու որոշմանը, եւ ՀՀԿ խմբակցությունից 12+1 պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Հետաքրքիրն այն է, որ իր ելույթի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե որոշում է կայացվել, որ իրենց կուսակցությունից 10+1 պատգամավոր կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Իսկ +1 պատգամավոր ասվածն ուղղված էր Ֆելիքս Ցոլակյանին, ով դեռեւս մայիսի 1-ի քվեարկության ժամանակ էր կողմ արտահայտվել: Սակայն ուշագրավ է, որ քվեարկության ժամանակ ոչ թե 10+1, այլ 12+1 ձայն ստացվեց: Ի վերջո, ում քվեարկությունն էր չնախատեսված:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: