«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլենց թիմում հույս են ունեցել, որ Վահրամ Բաղդասարյանի հայտարարած թիվը` 10+1, չի աշխատի, և ՀՀԿ-ից շատ ավելի պատգամավորներ իրենց թեկնածուին ձայն կտան, ինչն էլ դե ֆակտո կնշանակեր, որ ՀՀԿ-ն այլևս տրոհվում է՝ որպես մեծամասնություն։ «Ելք»-ում սպասել են, որ նախօրեին Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Կոստանյանի վեճի «առիթով» Հակոբ Բեգլարյանը ևս կողմ կքվեարկի, բայց կողմ են եղել Սերժ Սարգսյանի որոշած պատգամավորները, միայն Շիրակն է «շեղվել» գծից։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի («Տաշիր») բացակայությանը երեկվա նիստից, ՀՀԿ-ից ասացին, որ նա Հայաստանում չէ։ Ի դեպ, նախորդ օրը ֆրակցիայի նիստին չի մասնակցել նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ «Նա ԳՄ նիստին ներկա է եղել, և քանի որ պաշտոնավարման վերջին օրն էր, կառավարությունում բավականին անելիքներ ուներ, թույլտվություն վերցրեց՝ չմասնակցելու ֆրակցիայի նիստին»,- տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որը նաև հարկ համարեց ասել, որ իրենք սպասում էին, որ Պուտինը պետք է անպայման առաջինը և շատ արագ շնորհավորի Փաշինյանին։
Իսկ ճի՞շտ է, որ ֆրակցիայի նախորդ նիստի օրն ԱԺ-ում է եղել ԱՄՆ դեսպան Միլզը, և Բաբլոյանի սենյակում Միլզ-Սերժ Սարգսյան հանդիպում է ընթացել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ իրավիճակին առնչվող, 1/3-ին և ՀՀԿ-ից 10-12 ձայների մասով։ Մեր աղբյուրն ասաց․ «Պայմանավորվածություններ ձեռք են բերվել, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն, այո, եղել է նման եռակողմ հանդիպում»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: