«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այլևս վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել վերջին մեկ ամսում կատարված բոլոր մեծ ֆինանսական գործարքները, որովհետև հեռացող իշխանությունը կարող էր գայթակղություն ունենալ օգտագործելու վերջին հնարավորությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: