
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ իր հիացմունքն է արտահայտել Հայաստանում կատարված իրադարձությունների հանդեպ:
«Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ազգի համար այսօր: Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցող մի քանի շաբաթ տևող խաղաղ շարժումներով մեր երկիրը ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես է կարելի լսել ժողովրդի ձայնը:
Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր երազանքներն իրականացնելու լավագույն հնարավորություն: Կեցցես, հայ ժողովուրդ»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով նաև լուսանկար: