Ժողովրդին «դուխ» էր անհրաժեշտ ու քաղաքական կամք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուխով» բառը, որը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի գլխարկին` փոխարինելով մինչ այդ ՀՀ զինանշանը, դարձավ թավշյա հեղափոխության ժողովրդի սիրած լոզունգներից մեկը: Այն չմնաց լոկ բառ, որը գուցեեւ պակասում էր ՀՀ քաղաքացիներին նախկինում իշխանության դեմ նման մասսայական ընդվզումներ անցկանելու համար: Նիկոլ Փաշինյանը արթնացրեց, եւ մարդիկ արեցին իրենց քայլը` օր օրի դառնալով առավել «դուխով»: Մայիսի 8-ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նորընծա վարչապետը «դուխով» կանգնեց Հանրապետության հրապարակում եւ շարունակեց քարոզչությունը:

Դուխ. «Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ որ դու′ք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ: Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ, այսօր եւ սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ, եւ այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, եւ ուրիշ ոչ ոք»:

Դե, Ժողովուրդն արդեն քսան տարուց ավելի է՝ մոռացել էր, թե ինչ են նշանակում արդար ընտրություներ, իսկ սահմանադրական փոփոխությունից հետո ՀՀԿ մեծամասնությունը խորհրդարանում միչեւ մայիսի 8-ը հավատացած էր իր անպարտելիությանը:

Դուխ. «Պետական պաշտոնը՝ նախագահ, վարչապետ, թե ԱԺ պատգամավոր կամ նախագահ, դրանք ընդամենը ծառայություն են ժողովրդին, եւ սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաները` վարչապետով, նախագահով` բոլորով ազնիվ եւ անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում ժողովուրդը պետք է անի իր քայլը, այնպես ինչպես արեց 2018թ. ապրիլին: Եւ ուրեմն, ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը` հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ ՀՀ քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Հայաստանում վաղուց գործող իշխանությունը մոռացության էր ենթարկել ժողովրդին ծառայելու իր ունակությունը, ընդհակառակը` ժողովրդին վերածելով ծառայի:

Այսքանով չավարտվեցին Նիկոլի «դուխով» քայլերը: Արդեն գտնվելով Բաղրամյան 26-ում` նա ուղիղ եթերով ցուցադրեց իր աշխատասենյակը, պատմեց տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին:

Ինչպես պարզվեց, թափանցիկ կառավարման համար նախկին իշխանություններին ոչ թե դուխ էր պետք, այլ ընդամենը ցանկություն:

Լ. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս