Խճճված Սահմանադրության կնքահայրերը կարող են հանգիստ լինել. արտոնյալ պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո հրաժարականների եւ պաշտոնանկությունների շարք է սկսվել, սակայն այս առումով երկու պաշտոնյա կարող են հանգիստ լինել: Խոսքը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է. նրանց ետ կանչելու մեխանիզմներ առկա չեն, քանի որ այս կառույցները համարվում են ապաքաղաքական:

Ու եթե օրենքով նախատեսված խախտումներ չանեն, պաշտոնանկ էլ չեն արվի: Եվ այստեղ տեղին է նշել այն հանգամանքը, որ այժմ գործող խճճված Սահմանադրության կնքահայրը հենց Հրայր Թովմասյանն ու Գագիկ Հարությունյանն են, գումարած՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանք մի լավ հոգացել էին անել ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո շատ լծակներ ունենա, պաշտպանված լինի: Բայց արի ու տես, որ այժմ այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է:

Գաղտնիք չէ, որ Հրայր Թովմասյանին մշտապես չեն սիրել նաեւ իր թիմակիցները, իսկ խճճված Սահմանադրության պատճառով նրան չսիրողների թիվը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նույնիսկ կրկնապատկվել է հենց ՀՀԿ ներսում: Բայց չնայած դրան, Թովմասյանը հանգիստ վայելելու է իր պաշտոնը մինչեւ 65 տարեկան դառնալը:




Լրահոս