Սա «շողուլից» ընկած երկիր է, որը պետք է կարգի բերվի. Արամո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: ԱԺ հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Նրա առաջնորդած շարժմանը մեկ ամսվա ընթացքում աջակցություն են հայտնել մշակույթի մի շարք գործիչներ: Թեմայի շուրջ զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ: Ներկայացնում ենք երգիչ Արամոյի մտորումները:

Արամո-Ինձ համար Նիկոլ Փաշինյանի հաղթանակը սպասելի էր, որովհետեւ ես վստահ էի, որ Հայաստանում ժողովրդավարություն կա: Վստահ եմ նաեւ, որ այն ծրագիրը, որը նա ներկայացրեց խորհրդարանում, իր հիանալի թիմն իրագործելու է: Այս գեղեցիկ հաղթանակի համար շնորհավորում եմ նաեւ սփյուռքին:

Բայց հիշենք, որ մայիսի 8-ին հաջորդում է մայիսի 9-ը, եւ պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, ոչ շատ արագ, այլ մտածված: Ժողովուրդը պետք է համբերատար լինի: Սա «շոուլից» ընկած երկիր է, որը պետք է կարգի բերվի, այս երկրի ընթացքը պետք է գնացքի գծերի վրա դրվի, որպեսզի այն խնդիրները, որոնք 20 տարուց ավել է՝ ունենք, կարողանանք կամաց-կամաց շտկել: Մենք վերջին տարիներին անկում ենք ապրել, հիմա ժամանակ է պետք, որպեսզի լուծումներ գտնվեն, սիրո եւ համերաշխության մթնոլորտում կառուցենք մեր երազած երկիրը:




Լրահոս