
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանն ապօրինի հատելու փորձ կատարած անձինք Բանգլադեշի քաղաքացիներ են եղել: Այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
«Դիրքապահները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել 6 հոգուց բաղկացած խմբի: Նրանք Բանգլադեշի քաղաքացիներ են: Դիրքապահները համապատասխան աշխատանք կատարելու համար փոխանցել են նրանց Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Վիգեն Սարգսյանը