Ես դիտարկում եմ մի քանի տարբերակ. Փաշինյանը՝ ուժային կառույցների նոր ղեկավարների նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում էլ կձեւավորվի կառավարություն: Այսօր Ստեփանակերտում ընթացող ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե իրենց կուսակցությունն ունի կառավարության իր տարբերակը, սակայն իրենք ձեւակերպել են այլ խնդիր, քան ուղղակի իշխանությունը վերցնել: Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ բանակցություններ կսկսեն բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որոնց արդյունքում կձեւավորեն կառավարություն:

Հարցին՝  ովքեր կլինեն ուժային կառույցների ղեկավարներ, Փաշինյանը պատասխանեց. «Ուժային կառույցների ղեկավարների ընտրության հարցում ես դիտարկում եմ մի քանի տարբերակ եւ առաջիկա օրերին որոշում կկայացնեմ»:




Լրահոս