Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի 4 բակում բնակիչները պատգամավոր ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ տոնեցին մայիսյան հաղթանակները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելը: Այս միջոցառումը կազմակերպվել էր պատգամավոր Արթուր Մանուկյանի հովանավորությամբ: Իսկ կազմակերպչական աշխատանքները իրականցրել է ՔՊ անդամ Սարգիս Ալեքսանյանը: Ի դեպ նմանատիպպ միջոցառում այս բակում առաջին անգամ անցկացվեց:
Միջոցառմանը ներկա էր նաեւ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ազատամարտիկ Կարապետ Սաքոյանը: Նա ազատամարտի վետերանների միությունն է ղեկավարում, որի անդամները շարժման առաջին օրվանից եղել են Նիկոլ Փաշինյանի եւ ժողովրդի կողքին: Ներկա էր նաև «Խավ մեկ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, ով արցախյան պատերազմի հերոս է: Ի դեպ, «Եղբայրս ու ես» երգը նվիրված է երկու եղբայրներին`Ռոմիկ եւ Ռոլանդ Մխիթարյաններին: