Առաջին փոխվարչապետի պաշտոնը կարող է վերանայվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որ իշխանության բալանսավորում տեղի ունենա: Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի հաստիքի վերանայման հետ կապված հարցին:

«Մենք բազմիցս կարևորել ենք պետական կառավարման համակարգում հակակշիռների ու զսպումների մեխանիզմի առկայությունը։ Եվ այժմ կարծում ենք, որ հաստատված է սուպերվարչապետական համակարգ։ Ինչպես պարտավորվել եմ, մեր կառավարությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի իշխանության բալանսավորում տեղի ունենա նախագահի, կառավարության, վարչապետի և Ազգային ժողովի միջև։ Եվ ըստ պատեհության անդրադարձ կլինի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնին», – հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս