«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ չեմպիոնական միջանցք կկազմեր «Բարսելոնայի» համար:
Մայիսի 6-ին կայացած կլասիկոյից առաջ «Արքայական ակումբը» հրաժարվել էր մասնակցել Իսպանիայի համար ավանդական` երկրի չեմպիոնի կոչումը նվաճած թիմի համար չեմպիոնական միջանցք կազմելու արարողությանը:
«Բարսելոնան» մեզ համար չեմպիոնական միջանցք կազմել է «Սանտյագո Բեռնաբեուում» մի քանի տարի առաջ: Այս անգամ ես էլ նրանց համար դա կանեի»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում «AS»-ը: