
«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է վիճարկել իսպանական Պրիմերայի կարգապահական կոմիտեի պատժամիջոցները թիմի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի նկատմամբ:
Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբն արդեն բողոքարկել է ֆուտբոլիստի 4-խաղյա որակազրկումը, որը Ռոբերտոն ստացել էր «Ռեալի» պաշտպան Մարսելոյի դեմքին հարվածելու համար: Նման պատժի պաշտոնական պատճառը եղել է հետևյալը. «Ձեռքով չափազանց ուժգին հարված մրցակցին` ֆուտբոլիստի մոտ գնդակի բացակայության պայմաններում»: