Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի քաղաքականությունը՝ ուղղված կայուն զարգացմանն ու երկրի բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական հեռագրում, մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները հետագայում ևս ավանդական գործընկերության ոգուն համապատասխան կծառայեն որպես Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության ընդլայնման վստահելի հիմք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:




Լրահոս