Յունիբանկը կաջակցի դպրոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, սկսել է դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման նոր ծրագրի իրականացում: Բանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակներ: Այդ կերպ բանկը նպաստում է որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Սոցիալական ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Երեխաներին նեցուկ լինելն այս ուղղության առաջնահերթ խնդիրներից մեկն է:Ծրագրի շրջանակներում համակարգչային դասասենյակ արդեն իսկ կառուցվել է Գյումրիում, որի բացումը շուտով կլինի:




Լրահոս