ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում:
«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- ասվում է ՀՀ վարչապետի գրառման մեջ։
Հավելենք, որ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ Գեորգի Կուտոյանը՝ 2016 թվականի փետրվարի 12-ից: