Մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, համընկել էր Երկրապահների օրվա հետ: Սովորաբար ամեն տարի ԵԿՄ-ն մայիսի 8-ին տարբեր միջոցառումներ է կազմակերպում: Բայց այս տարի ոչ միայն մայիսի 8-ին միջոցառումներ չեղան, այլեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ու գեներալ Սեյրան Սարոյանն էլ անձամբ ներկա գտնվելով ԱԺ նիստին` կողմ քվեարկեցին Փաշինյանին: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել Երկրապահի օրը մեծ շուքով նշել շաբաթ օրը՝ մայիսի 12-ին:
Ամեն տարի այդ օրվան նվիրված միջոցառումներին մասնակցում էին բարձրաստիճան մի քանի անձինք, ովքեր հանդիսանում են ԵԿՄ անդամ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ այլք: Հետաքրքիր է՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո ովքեր կլինեն ԵԿՄ-ի պատվավոր հյուրերը: