
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: