
ArmLur.am-ն արրդեն հայտնել էր, որ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Նրան ԱԺ-ում կփոխարինի ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը, ով ցուցակով հաջորդն է:
Ըստ էության ԱԺ-ում ՀՅԴ երկու նոր պատգամավոր կունենա: Ինչպես գիտենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նույնպես մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել: Իսկ նրան, ըստ ցուցակի, փոխարինելու է Ռուզան Առաքելյանը: