Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա Armenia Art Fair մշակութային ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի12-14-ը Երևան Էքսպո կենտրոնում տեղի կունենա առաջին ամենամյա Armenia Art Fair-ը: Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:

Armenia Art Fair-ում կցուցադրվեն աշխատանքներ Հայաստանից, նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից: Ներկայացվելու են ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ:

Առաջին կլոր սեղան-քննարկումը մայիսի 12-ին կանդրադառնա վիզուալ մեդիայի կենսունակությանը: Երկրորդը՝ «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ. արդի պատկերներ ստեղծողը» թեմայով կկայանա նույն ձևաչափով, մայիսի 13-ին:

Մասնակիցների թվում են մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր ՌանդալՌոդեսը,կուրատոր և գրող Գեորգ Շոլհամերը, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը, Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի համա-հիմնադիր, համադրող և արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը և այլոք:

«Արվեստը դարեր շարունակ միտված է եղել մարդկանց միավորել և ավելի լավը դարձնել նրանց կյանքը, և այս երկու առաքելություններն էլ հոգեհարազատ են մեզ։ Հուսով ենք, որ այս ցուցադրությունը խթան կդառնա Հայաստանում արվեստի զարգացման համար, հայ արվեստագետներին թույլ կտա կապեր հաստատել արտասահմանյան մասնագետների և ցուցասրահների հետ՝ ընդլայնելով նրանց գործունեության հնարավորությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք ցանկանում ենք երկրում խրախուսել գեղարվեստական ներդրումները՝ նպաստելով արվեստի ոլորտում կրթության զարգացմանը և խրախուսել նոր տաղանդավոր սերնդին` ներկայացնելու իրենց ստեղծագործական նվաճումները ցուցահանդես-վաճառքի միջոցով», – նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը:

«Մեր նպատակն է Armenia Art Fair-ը Հայաստանում և տարածաշրջանում դարձնել կարևոր իրադարձություն և ստեղծել արվեստի հարթակ, որը կարող է ընդգրկել ինչպես հիմնական, այնպես էլ նոր ստեղծվածպատկերասրահներն, ինչպիսիք են փոփ-ափ կամ առցանց պատկերասրահները: Սակայն, նախ և առաջ մենք ցանկանում ենք ստեղծել վիզուալ մի «տոն», որը կարող է վայելել յուրաքանչյուրը», – նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։




Լրահոս