
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնում է.
Առաջիկա 5 օրերին, մայիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Պայմանավորված այս հանգամանքով բոլոր մարզերում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է նաև կարկտի հավանականությունը, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կլինի կլիմայական նորմայի սահմաններում և այսօրվա համեմատ էապես չի փոխվի: