Վաղը հայտարարություն կանեն. ի՞նչ է սպասվում Շիրակի պետական համալսարանի ռեկտորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն այսօր շարունակում էին բողոքի ակցիան: Ռեկտորի հրաժարականը պահանջող ցուցարարներին միացել էին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն ու Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ կսպասեն այնքան, մինչեւ համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը գա Գյումրի ու կառավարման խորհրդի նիստ հրավիրի, որպեսզի Սահակ Մինասյանն անհապաղ հեռացվի բուհի ղեկավարի պաշտոնից: Րոպեներ անց Ֆելիքս Ցոլակյանը զանգահարեց Անահիտ Բախշյանին. հայտնել էր նաեւ, որ վաղը հայտարարություն է անելու:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս