«Բրաբիոն ֆլորա սերվիս»-ը կրկին հայտնվել է դատարանում: Այս անգամ էլ ՀՀ ֆինանսների նախարարությունն է վերջիններիս դեմ հայց ներկայացրել դատարան եւ պահանջում է 1 միլիոն դրամ: Ավելի վաղ՝ 2017թ. հոկտեմբերին, այս ընկերությանը տուգանել էր ՊԵԿ-ը մոտ 10 միլիոն դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ դրանից հետո ընկերության տնօրինությունը բողոքարկել էր հարկային մարմնի որոշումը՝ դիմելով ՀՀ վարչական դատարան, նաեւ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովին: