
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Հիշեցնենք, որ այսօր այդ պաշտոնից ազատվել էր Գեորգի Կուտոյանը: Հավելենք, որ նա մինչ այս զբաղեցնում էր ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետի պաշտոնը: