«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսօր հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Հանդիպումն այնքան էլ բազմամարդ չի եղել, մասնավորապես, մեր տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական թեւի ներկայացուցիչները ներկա չեն եղել: Չնայած համաժողովրդական շարժմանը միանալու եւ Փաշինյանին սատարելու հենց առաջին օրվանից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք դա անում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի:
Խոսքը 4-6 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի մասին է: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին:
Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ սպասել առաջիկայում, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում