«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց է նախապատրաստվում: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: «Մենք ընդդիմությունում ունենք 16 ավագանու անդամ, նրանցից 11-ի ստորագրությամբ կներկայացվի ավագանու թեկնածու եւ փակ, գաղտնի քվեարկություն տեղի կունենա: Թեկնածուն ընտրվելու է:
Հստակ, շատ կարճ ժամկետում պետք է կազմակերպենք, դա նշանակում է` անվստահություն գործող քաղաքապետին: Ովքեր եղել են ընդդիմությունը ներկայացնող ցուցակը գլխավորողները` Վահան Խաչատրյան, Վարդեւան Գրիգորյան, Հովհաննես Մարգարյան, կկազմակերպենք բաց, թափանցիկ գործընթաց, որպեսզի ժողովուրդն իրազեկ լինի, եւ կփորձենք ներկայացնել թեկնածու»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին «Բալասանյան» դաշինքը ստացել էր 17, ԲՀԿ-ն` 8, ՀՎԿ եւ ԳԱԼԱ կուսակցությունները` 4 մանդատ:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: