
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես ժամանակին ստիպողաբար ՀՀԿ-ին անդամագրված քաղաքացիները լքում են այդ կուսակցությունը` պատռելով կամ հետ վերադարձնելով իրենց անդամատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից ճշտել, թե այս ընթացքում քանի՞ հոգի է լքել կուսակցությունը: «Այս պահին տվյալները ամփոփվում են: Բայց թիվը շատ քիչ է:
Այնքան չէ, որքան մամուլում գրում են կամ պատկերացնում: Խոսքը մոտ 200 քաղաքացու մասին է, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից, այդ թվում եւ մի քանի գյուղապետեր: Միաժամանակ նաեւ անդամագրվում են. միտինգներից եկել են ու խնդրել, որ անդամագրենք իրենց»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել գեթ մեկ մարդու, որ այս օրերին կցանկանար անդամագրվել ՀՀԿ-ին, բայց ապարդյուն:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: