«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ միջադեպ էր գրանցվել:
Նա ամբիոնից դիտողություն էր արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին ասելով. «Ձեռքդ ի՞նչ ես տնկել», ապա ելույթի ավարտից հետո, երբ դուրս էր եկել դահլիճից նրա հետեւից վազել էր Միհրան Պողոսյանը: Միջադեպը կանխել էին մյուս պատգամավորները:
Մայիսի 8-ին ականատես եղանք, թե ինչպես Սասուն Միքայելյանը, Միհրան Պողոսյանի ու Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ արագ ընթացքով բարձրացան Միհարն Պողսյանի սենյակ: Երբ հետ վերադարձան լրագրողները փորձեցին Սասուն Միքայելյանից տեղեկանալ, ինչի մասին էին զրուցում, ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը ասաց, որ Միհրան Պողոսյանը ասել է թե` <недоразумения> է եղել:
Ավելի մանրամասն՟ թերթի այսօրվա համարում: