Ռոբերտ Քոչարյանի մոտ խուճապ է. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խուճապային տրամադրության մեջ է: Նա տագնապում է անգամ այն մտքից, որ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կարող է քննարկման դնել Մարտի 1-ի իրադարձությունները, բացահայտել և պատժել մեղավորներին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Քոչարյանը որոնում է այնպիսի մարդու, որը կարող է պայմանավորվել Փաշինյանի հետ Մարտի 1-ի հետ կապված: Պայմանն այսպիսին է` չանդրադառնալ 2008-ին կատարված իրադարձություններին, կամ անդրադառնալու դեպքում վերապահումով մոտենալ իր գործոնին, շրջանցելով իր անձի հետ կապված դրվագները:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ասել էր. «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»:

Ավելի մանրամասն՟ թերթի այսօրվա համարում:




Լրահոս