
Կառավարության նիստը մեկնարկեց: Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց`«Հույս ունեմ` աշխատանքային լավ տրամադրություն ունեք»:
Դրանից հետո նա գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց տվյալներ ներկայացնել Արմավիրի մարզում կարկտահարության վնասների մասին:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը նշեց, թե իրենց մասնագետները տեղում են, կգնահատեն վնասները, և մանրամասն տեղեկություն կտրամադրվի: