
Կառավարության նիստում քննարկվեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը: Հիմնական զեկուցողն արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն էր, ով նշեց, թե այս նոր նախագծով հարցին անդրադարձ կկատարի մոտ ապագայում:
Խոսքը նաև հայտնի առանձնատան մասին է, որից Սերժ Սարգսյանը հրաժարվել էր վարչապետի կարգավիճակում գտնվելով` ասելով, թե այդ առանձնատան տնօրինման հարցը թող որոշի հաջորդ կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանն իր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում անդրադառնալ և մշակել հատուկ նախագծեր` Սերժ Սարգսյանին բնակարան շնորհելու մասին: