Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարարանում անկացված նիստի ժամանակ «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց պաշտպանյալների միջնորդությունները՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։
Միջնորդության վճռին նիստին ներկաները բուռն արձագանքեցին՝ վանկարելով «Ամոթ», իսկ «Սասնա ծռերը» լքեցին դատական նիստերի դահլիճը։ Ի պատասխան դատարանի որոշման, «Սասնա Ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։