
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել: Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Մխիթար Հայրապետյանն էլ սփյուռքի նախարար:
Հավելենք, որ այս պաշտոններում նրանց նշանակելն առաջարկել է նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան