
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որով մի քանի նախարարներ է նշանակել:
Պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանը մինչ այս զբացեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, մինչ այդ էլ երկար տարիներ եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Կրթության և գիտության նախարար նշանակված Արայիկ Հարությունյանը Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ էր, կրթության եւ գիտության հարցերով հանձնաժողովի նախագահ: 2007 թ. սեպտեմբերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի դասախոս, ասիստենտ է:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության փոխնախագահն է:
Իսկ Սփյուռքի նախարար նշանակված Մխիթար Հայրապետյանը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հենց առաջին օրվանից ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին՝ քայլերթը սկսելով հենց Գյումրիից: