
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ անհանգստացած է մրցաշրջանի ավարտից հետո աշխատանքը կորցնելու հարցով:
Վերջին խաղում «ազնվականները» ոչ-ոքի են խաղացել «Հադերսֆիլդի» հետ՝ գրեթե կորցնելով քառյակում հայտնվելու շանսերը:
«Ավելի վաղ ինձ չէին անհանգստացնում պաշտոնանկության մասին լուրերը: Սակայն այժմ անհանգստացած եմ ապագայիս վերաբերյալ:
Միշտ փորձում եմ կատարել աշխատանքս առավելագույն կերպով բնական և լավ ձևով»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն: