Իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ընտրազանգվածն է տվել. Շիրակ Թորոսյանը մանդատը վայր չի դնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ոչ ՀՀԿ-ական պատգամավորներ Շիրակ Թորոսյանի ու Ֆելիքս Ցոլակյանի դեմ ՀՀԿ ներսում դժգոհության ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում նրանք կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` առանց համաձայնեցնելու գործընկերների հետ: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են ամենատարբեր միջոցներով ստիպել, որ նրանք վայր դնեն մանդատը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակ Թորոսյանը պնդել է. «Ես քվեարկել եմ իմ խղճի մտոք եւ իմ ցանկությամբ: Դա իմ անձնական որոշումն է եղել, որը հիմնված է եղել «Ջավախք» հայրենակցական միության իմ թիմի, իմ ընտրողների, ջավախահայերի ցանկության վրա»:

Նա նաեւ նշել է, թե վայր չի դնելու մանդատը. «Իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ընտրազանգվածն է տվել: Ու ես տրամադրված չեմ այժմ խմբակցությունից դուրս գալու: Եվ ասեմ նաեւ, որ ես շարունակելու եմ նման ձեւով որոշումներ կայացնել»: Նշենք, որ Շիրակ Թորոսյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորն էր, որ դեռ 2008թ. հայտարարել էր՝ մարտի 1-ից հետո կալանավորվածները քաղբանտարկյալներ են: Այն ժամանակ էլ նրա հայտարարությունից հետո ՀՀԿ-ում շատ էին նեղստրել:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս