
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին:
Արա Նազարյանը արդեն 10 տարի աշխատել է պաշտպանության փոխնախարար՝ 2007-2017թթ: Սակայն 2017թ. նա ազատվեց ՊՆ պաշտոնից և նշանակվեց ԱԻ փոխնախարար: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն էր, որ նրա և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համատեղ աշխատանքը չէր ստացվում:
Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ոչինչ չի խոչընդոտի նրա ՊՆ վերադարձին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: