
ArmLur.am-ի տեկություններով` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը դաշնակցության քվոտայով կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` փոխարինելով ներկայիս նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանին:
Իսկ ահա Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ հավակնում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնին: ArmLur.am-ի հետ զրույցում նախկին մարզպետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց նոր պաշտոն ստանալու մասին տեղեկությունները՝ կոչ անելով սպասել ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր էր ստորագրել: Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր կրթության եւ գիտության նախարար, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Մխիթար Հայրապետյանն էլ սփյուռքի նախարար: