
Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 11 գյուղերի շուրջ 300 բնակիչներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով բարձրացնել մթերվող կաթի գինը:
Ըստ գյուղացիների նախկինում կաթը այս գյուղերից մթերում էին 160-170 դրամով, երեկվանից սակայն, մթերող ընկերությունները որոշել են իջեցնել կաթի գինը 10 դրամով: Գյուղացիները հայտարարել են, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը եւ պահանջում են իշխանություններին անդրադառնալ խնդրին: