
Ինչպես հայտնի է` 2016 թվականին կալանավորվեց Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` նա մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում` Երեւանի հեռուստաաշտարակը:
Այս դեպքի բացահայտումից հետո իրավապահ համակարգը գիշեր-ցերեկ ուժեղացված հսկողություն էր սահմանել Երեւանի հեռուստաաշտարակի վրա: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ պետի փոփոխությունից հետո որոշում է եղել ուժեղացված հսկողությունը դադարեցնելու եւ բնականոն ընթացքի վերադառնալու մասին: