Պետք է թասիբ ունենալ. տարաձայնություններ՝ ՀՀԿ-ական նախարարների և ուժայինների ներկայացուցիչների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական նախարարների, նաեւ ուժային այլ կառույցների ներկայացուցիչների մեջ ներքին տարաձայնություններ են եղել: Մի շարք նախարարներ չսպասեցին այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ազատի պաշտոնից, եւ ինքնակամ հրաժարականի դիմումներ ներկայացրին: Եւ հրաժարական ներկայացրածներն իրենց մյուս գործընկերներին սկսել են մեղադրել, թե ինչո՞ւ նույնկերպ չեն վարվում, այլ անկյուն մտած` սպասում են, թե ինչ որոշում կկայացնի վարչապետը: Նույնիսկ խոսք է գնացել, որ պետք է թասիբ, ինքնասիրություն ունենալ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նման խոսակցություն եղել է նաեւ ուժային կառույցներում՝ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում: Ուժային կառույցներում իրավապահ համակարգի ներկայացուցիչներից ոմանք եւս չեն սպասել Փաշինյանի որոշմանն ու ինքնակամ հրաժարական են ներկայացրել, սակայն կան իրավապահ համակարգի կարկառուն դեմքեր, որոնք դեռեւս սպասում են իրենց պաշտոնավարման ժամկետին լրանալուն:




Լրահոս