
Մայիսի 11-ին, ժամը 10.40-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ժամանման սրահում ծառայություն կատարելիս դռների մոտ նկատել են, որ մի քանի քաղաքացի հարվածում են միմյանց և հայհոյանքներ տալիս:
Ժամը 11.00-ին ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտից, վիճաբանելու և միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 քաղաքացու` 1962 թ. ծնված Վահրամ Ա.-ին, 1973 թ. ծնված Արայիկ Ս.-ին և 1969 թ. ծնված Արմեն Ս.-ին :
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: