
ՀՀ արդարադատության նախարարությունը առաջիկայում կառավարությանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տեղադրված է e-draft.am կայքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը:
Այսինքն` եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հանձնել կառավարության սահմանած կարգով: